ՌԴ Պետդումայում մտադիր են օրենք ընդունել, որի համաձայն' Ռուսաստանում բնակվող բոլոր օտարեկրացի քաղաքացիները պարտավոր են վարորդական իրավունքի քննություն հանձնել, եթե ցանկանում են այդ երկրի տարածքում փոխադրամիջոց վարել. գրում է «Известия»-ն:
Պարբերականի տվյալներով' այս մկջոցառումը վաղուց էր պլանավորվել, սակայն նրա ընդունումը կարագանա հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում ՀՀ քաղաքացի հանդիսացող բեռնատարի վարորդի մեղքով տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի պատճառով, որի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
Այսպիսով' ՌԴ-ում մշտական հիմունքներով բնակվող վարորդները ստիպված են լինելու ռուսական վարորդական իրավունք ունենալ: Իսկ նրանք, ովքեր արդեն աշխատում են ազգային վկայականներով, ստիպված են լինելու կես տարվա ընթացքում ուսուցում անցնել և նոր քննություն հանձնել: