Փետրվարի կեսերին ճանապարհային ոստիկանությունը հրապարկել է քննական նոր հարցաշարերը, որոնք ներառում են ընդամենը 183 հարց նախկին 436-ի փոխարեն: Ընդ որում, տեղեկանում ենք varord.am կայքից, նոր հարցաշարերում բացակայում են առաջին բուժօգնության հարցերը:
Ոստիկանությունը, սակայն, չի հրապարակում, թե երբ կկիրառվեն նոր հարցաշարերը, բայց հաշվի առնելով կառավարության N 1204-Ն որոշման 17-րդ կետի պահանջը, այն է՝ նոր հարցերը գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարում կարող են ներառվել հրապարակումից 30 օր հետո, կարելի է ենթադրել, որ նոր հարցաշարերը կսկսեն կիրառվել մարտի կեսերից: