ԳԱԼԱ Եթե Ռուսաստանի պետդուման աջակցի իր քաղաքային գործընկերների ներկայացրած նախագծին, ապա շուտով օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Ռուսաստանում զբաղվում են կոմերցիոն փոխադրումներով, պարտավոր են ստանալ ռուսական վարորդական իրավունք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումային հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Սեմեննիկովը:
Ըստ պատգամավորի՝ մայրաքաղաքում հասարակական և բեռնատար տրանսպորտի ուղիղ կեսը կազմում են օտարերկրացիները: Մասնավորապես “Мосгортранс” ընկերությունում 6 հազար գծային վարորդներից ավելի քան 3 հազարը հարևան երկրների ներգաղթյալներ են: Մոսկվայի քաղաքային դումային պատգամավորները կարծում են, որ նրանք պարտավոր են բարելավել իրենց աշխատանքի որակը, ինչպես նաև ուղևորների անվտանգության մակարդակը:
Մանրամասները` այստեղ