«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 27-ին' ժամը 10.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքս-Ներսիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվո ւթյան վարչությունից, կատարվում է քննություն: