Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դիան գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 20 մ) դուրս են բերել Ք. Օ.ին (ծնվ.1955 թ.) և հանձնել շտապօգնության աշխատակիցներին. վերջինս տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: