Բուրկինա Ֆասոյի նախագահ Բլեզ Կոմպաորեն իր պատրաստակամությունն է հայտնել կառավարության փոփոխության շուրջ բանակցելու հարցում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

«Ես լսել եմ ուղերձը»,- ասել է Կոմպաորեն՝ մեկնաբանելով իր իշխանության դեմ զանգվածային բողոքները:

 

Նախագահն ասել է, որ պատրաստ է բանակցել «անցումային շրջանի շուրջ, որից հետո իշխանությունը կփոխանցվի ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահին»:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աֆրիկայում կարող է ստեղծվել ժամանակավոր կառավարություն: