Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների համար ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 125.4 միլիոն դրամ, որը մոտ է այն գումարին, որը հատկացվել էր 2014թ. պետբյուջեի ծրագրով:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Սևանա լ ճի շրջակայքի 93 հեկտար ջրածածկ տարածք»,- «Արմենպրես»-ի հսղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են: «Պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այս պահին մաքրման աշխատանքները հասել են մոտավորապես 80 հետկարի, և եթե եղանակային պայմանները թույլ տան, մենք կարագացնենք մեր աշխատանքները մինչև տարվա ավարտը»,- ընդգծեց նա:
Նախարարի խոսքով' ձկան պաշարների համալրման ծրագրի համար ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 60 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հայաստանի Հանրապետության հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների վերարտադրությանն ուղղված աշխատանքներ և դրանց մանրաձկների բացթողում Սևանա լիճ: