ԿԽՄԿ-ն ոչ պաշտոնապես վերսկսել է աշխատանքը Դոնեցկում մեկ շաբաթ առաջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Մոսկվայի տարածաշրջանային ԿԽՄԿ պատվիրակության հասարակայնության հետ կապերի ղեկավար Վիկտորիա Զոտիկովային:
«Որոշվել է դադարեցնել աշխատանքը (Դոնեցկում աշխատակցի մահվան պատճառով), սակայն շաբաթվա ընթացքում այն վերսկսվել է», - ասել է նա: