Լա Մանշի տակով ձգվող երկաթուղային թունելը (Եվրաթունել), որը միացնում է Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, գաղթականների հետ տեղի ունեցած միջադեպից հետո վերսկսել է իր աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով gazeta.ru-ին, այս մասին է հաղորդում BBC-ն:

 

 

Ավելի վաղ Լա Մանշի տակով ձգվող Եվրաթունելը դադարեցրել էր աշխատանքը, երբ մոտ երկու հարյուր գաղթականներ փորձել էին ֆրանսիական կողմից ճաղերի վրայով ներխուժել թունել:

 

 

Եվրոպայում գաղթականների հետ կապված իրավիճակի պատճառով Եվրաթունելով գնացքների երթևեկությունը մի քանի անգամ դադարեցվել է. վերջին անգամ դա տեղի ունեցել ընթացիկ տարվա օգոստոսին: