Կիեւի մետրոպոլիտենում վերսկսել Է գնացքների երթեւեկությունը, փակ են մնում միայն «Կրեշչատիկ» եւ «Մայդան Նեզալեժնոստի» կայարանները: Այդ մասին փետրվարի 21-ին հաղորդվում Է Կիեւի մետրոպոլիտենի կայքում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կիեւի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն որոշում Է ընդունել վերսկսել քաղաքային մետրոպոլիտենի աշխատանքն այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում նրան հավաստիացրել են մետրոյի բոլոր կայարաններում անվտանգության բավարար վիճակի մասին, բայցի կենտրոնականներից: Մետրոյի աշխատանքը դադարեցվել Էր ահաբեկչական գործողությունների սպառնալիքների պատճառով:
Ինչպես նշվում Է մետրոպոլիտենի կայքում, փետրվարի 21-ից մետրոյի «Կրեշչատիկ» եւ «Մայդան Նեզալեժնոստի» կայարանները փակ են մնում մուտքի եւ ելքի համար եւ աշխատում են միայն գծից գիծ ուղեւորների տեղափոխվելու համար: