Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հոկտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Մայիլյանը:
Հանդիպման սկզբում քաղաքապետը ներկայացրել է Կատալոնիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց հեռանկարները, ինչպես նաև ընդգծել Երևանի քաղաքապետարանի հետ երկու քաղաքների միջև համագործակցության օրակարգ ձևավորելու և իրագործելու իր հետաքրքրությունը: Անդրադարձ է կատարվել Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին:
Քաղաքապետի խնդրանքով դեսպան Ադոնցը համառոտ ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։