Ադրբեջանում հաստատված օդային տարածքի օգտագործման մասին օրենքն անմիջականորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետ:Օրենքի նպատակն է ապակայունացնել իրավիճակը, ազդել Արցախի վրա, ահաբեկել հայությանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հաստատված նոր օրենքին և Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը: Նրա համոզմամբ՝ օրենքի ընդունման հիմնական թիրախն Արցախն է: «Դրանով Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքները, հետևաբար միջազգային հանրությունը կրկին անգամ ավելի կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի Ադրբեջանի հանդեպ, ոչ թե հանդես գա հայտարարություններով՝ կողմերին կոչ անելով ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերել: Ի՞նչ կառուցողական, երբ մեր հարևանը հոգեբանորեն աննորմալ պահվածք է ցուցաբերում: Այստեղ պետք է լուրջ աշխատանք տարվի նաև Հայաստանի և Արցախի դիվանագիտության կողմից»,- հայտնեց Դավիթ Բաբայանը: Նրա համոզմամբ՝ շահագործման գործընթացը պետք է շարունակվի, և այդ աշխատանքները շարունակվելու են: Նա վերահաստատեց՝ նման ֆաշիստական գործելակերպն անընդունելի է մեզ համար, ավելին՝ միջազգային հանրությունը պետք է իր կոշտ դիրքորոշումը հայտնի ոչ միայն հայտարարություններով, այլև գործով՝ Ադրբեջանինցույց տալով, որ չի ընդունում այդպիսի նացիստական, շովինիստական, ահաբեկչական, ֆաշիստական մոտեցումներ:
Դավիթ Բաբայանի կարծիքով՝ սա նաև տնտեսական ահաբեկչություն է, այսինքն՝ Ադրբեջանը փորձում է վախեցնել բնակչությանը, որպեսզի նրանք չօգտվեն օդանավակայանից:
Ե՞րբ է շահագործվելու Ստեփանակերտի օդանավակայանը՝ հարցին ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը
պատասխանեց. «Վերաբացումը նախատեսվումէ մոտակա ժամանակահատվածում:Կոնկրետ
ժամանակահատված չեմ ցանկանում նշել, որպեսզի հետագայում, եթե տեխնիկական, եղանակային
խնդիրներովպայմանավորված՝ չշահագործվի, շահարկումների առիթ չտա: Կարծում եմ՝ այդ
օդանավակայանի շահագործումն արդեն ամբողջ հանրության պատվի խնդիրն է»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը: Նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանի օդային տարածքում