Անցած հանգստյան օրերին ադրբեջանական բանակում 2 արտակարգ դեպք է գրանցվել՝ մահվան ելքով:
APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ներքին զորքերի հիվանդանոցում զինծառայող է մահացել, ով զորակոչվել էր 20 օր առաջ:
Մյուս դեպքը գրանցվել է Նախիջեւանում, որտեղ գիշերը N զորամասի կապիտան Ֆաիգ Սեիդովը ձկնորսության ժամանակ խեղդվել է Ուզունոբա լճում: Սառույցի կոտրվելու հետեւանքով Սեիդովն ընկել է ջուրն ու խեղդվել: