Ինչո՞ւ է ուշանում Մարո Գուլոյանի գործի բացահայտումը

Անցյալ տարի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կասկածելի պայմաններում մահացած 21-ամյա Մարո Գուլոյանի գործը դեռևս չի բացահայտվել:
Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործը ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով արդեն մի քանի ամիս է նախաքննության փուլում է: Մարոյի ծնողների պահանջով ամիսներ առաջ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ պաշտոնական վարկածի' 21-ամյա կինը, ով 4 ամսական հղի էր և ուներ 1.8 տարեկան աղջիկ, ինքնասպան էր եղել (կախել է իրեն խալաթի գոտիով), մինչդեռ Մարո Գուլոյանի հարազատները, ովքեր ապրում են Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում, համոզված են, որ Մարոյին սպանել է ամուսինը' 26-ամյա Գևորգ Գուլոյանը:
Գուլոյանների ընտանիքին փաստաբանական աջակցություն է ցուցաբերում Կանանց ռեսուրսային կենտրոնը. փաստաբան Լուսինե Մինասյանը ներկայացնում է Մարո Գուլոյանի իրավահաջորդի' Ռոման Թովմասյանի շահերը:
“Հասարակություն առանց բռնության” ՀԿ-ի կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբն էլ ապահովելու է դեպքի հրապարակայնությունն ու դատավարության հնչեղությունը: