Նոյեմբերյանի N զորամասում գրանցվել է զինծառայողի մահվան դեպք: Այս մասին լուրը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ես հաստատում եմ զինվորի մահվան լուրը, ինքնասպանություն է, ինքնասպանության հասցնում, թե՞ սպանություն, ես որակումներ տալ չեմ կարող»:

Նա նաև չմանրամասնեց, թե ով է զինվորն, ու որն է մահվան պատճառը:

Նշենք, որ ArmLur.am կայքը տեղեկացնում էր, որ զինծառայողն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով: