Կատալոնյան «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, որ ՉԼ-ի խմբային 5-րդ տուրում ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, մեկնաբանել է Ռաուլի ռեկորդը գերազանցելը:

Հիշեցնենք, որ արգենտինացին այժմ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է:

«Ռաուլին շրջանցելը հիանալի է, սակայն ավելի կարևոր է այն, որ երեք միավոր վաստակեցինք: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գերազանցել նման կարևոր ռեկորդը, սակայն ամենակարևորը երեք միավորն է, մենք հիանալի խաղացինք: ՊՍԺ-ի դեմ խաղը հեշտ չի լինելու: Սակայն մենք կփորձենք ցուցադրել մեր լավագույն խաղը և խմբում առաջին տեղը գրավել»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Football-Espana-ն: