Հայաստանի իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ»,- նշեց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնախագահը նաև նկատեց, որ ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: «Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ' անհարկի աղմկում»,- ընդգծեց նա: