ԱՄՆ-ի պետական պարտքը հաղթահարել Է 18 տրիլիոն դոլարի նշագիծը՝ քննադատության նոր ալիք հարուցելով Բարաք Օբամայի վարչակազմի հասցեին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News-ին:

 

Ամերիկյան հեռուստաալիքի տվյալներով՝ երբ Բարաք Օբաման 2009 թվականին գլխավորեց ԱՄՆ-ը, պետական պարտքը կազմում Էր 10,6 տրլն դոլար: Այսպիսով՝ Օբամայի օրոք այն ավելացել է 70 տոկոսով:

 

«Դա տագնապալի սահմանագիծ Է Ամերիկայի համար»,-իրադրությունը մեկնաբանել Է Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբուսը: Նա հիշեցրել Է այն մասին, թե ինչպես 2008 թվականին Օբաման քննադատության ենթարկեց Ջորջ Բուշ կրտսերին այն բանի համար, որ նրա օրոք ԱՄՆ-ի պետական պարտքը ավելացել Է 4 տրիլիոն դոլարով:

 

Լինելով նախագահի թեկնածու՝ Օբաման այն ժամանակ հայտարարել Էր, որ ապագա սերունդներին այդչափ խոշոր պետպարտքի դատապարտելն անպատասխանատվությունն Է: Պրիբուսի խոսքով՝ Օբաման, պետական պարտքն ավելացնելով 7,3 տրիլիոն դոլարով, հասել Է «անպատասխանատվության նոր մակարդակի»:

 

Tea Party Patriots քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Քեւին Բրոուտոնը հաշվել Է, որ եթե ԱՄՆ-ի պետական պարտքի գումարը բաշխվի երկրի բնակիչների միջեւ, «յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուրի կին ու յուրաքանչյուր երեխա» պարտավոր կլիներ վճարել 56 հազար 250 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: