Արժույթի միջազգային վաճառամիջնորդները դադարեցրել են ռուբլով սակարկությունները: Միացյալ Նահանգների FXCM առեւտրական հարթակը, որը մասնագիտացած Է մանրավաճառ ներդրող սպասարկյալներին ծառայությունների մատուցման բնագավառում, ռուբլով սակարկությունները դադարեցնելու որոշումը բացատրում Է ԱՄՆ-ի բանկերի քաղաքականությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Բանկերը դադարեցրել են ներկայացնել դոլար/ռուբլի արժութային զույգի գնանշումները: Այդ պայմաններում FXCM-ն այլեւս չի կարող այդ մեխանիզմն առաջարկել իր սպասարկյալներին եւ սկսում Է փակել դիքերը»,- The Wall Street Journal-ին ասել Է ընկերության մամուլի քարտուղար Ժակլին Քլենը:

 

FxPro վաճառամիջնորդային խմբի վերլուծաբան Անգուս Քեմփբելը հավաստում Է, որ ԱՄՆ-ի բազաթիվ խոշոր բանկեր դադարեցրել են դոլար/ռուբլի զույգով գնանշումների հաշվարկը եւ լուծարունության տրամադրումը, համապատասխանաբար դադարեցված են նաեւ գործառնությունները Forex-ի առեւտրական հարթակներում: «Մենք հարկարդված ենք դա անել, որպեսզի պաշտպանենք ինքներս մեզ եւ մեր սպասարկյալներին: Հուսով եմ՝ շուկայում պայմանները կնորմալանան, եւ մենք կվերադարձնենք գնանշումները»,- ընդգծել Է նա:

 

«Ալպարի» ֆորեքս-վաճառամիջնորդը նույնպես դադարեցրել Է ռուբլի/դոլար զույգով սակարկությունները: Ընկերությունը որոշումը բացատրել Է այդ մեխանիզմով լուծարունության բացակայությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: