ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումների ծրագիրը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի բաժնից, օրակարգում ընդգրկված 90 կետերից բաղկացած միջոցառումների ծրագրի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները, հստակեցվել են դրանց իրականացման ժամկետները:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2015 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում: