ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն անհիմն է համարում այն լուրերը, թե հայաստանյան առևտրային բանկերը լիկվիդայնության հետ խնդիրներ ունեն եւ հրաժարվում են վերադարձնել քաղաքացիների ավանդները:

 

«Սա մեծ սուտ է, եւ ես չեմ բացառում, որ նման լուրերը մեր ոչ բա րեկամ երկրների կողմից այս կամ այն ճանապարհով են ներթափանցում Հայաստան»,- նշեց Մինասյանը' հավելելով, որ հայաստանյան բանկերը տարածաշրջանում ամենակայունն են:

 

Ըստ պատգամավորի' միջազգային կառույցները հայաստանյան բանկերում սթրես-թեստեր են անցկացնում, որոնց արդյունքում պարզվում է, որ մեր բանկերը տարածաշրջանում ամենակայունն են: «Չկա այդպիսի մտավախություն, որ հայաստանյան բանկերը կարող են այդ վիճակում հայտնվել»,- նշեց Գ.Մինասյանը: