ffa.amՖուտզալի Հայաստանի հավաքականը հունվարի 8-ից 11-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 12-ին մեր ընտրանին կմեկնի Շվեդիա, որտեղ հունվարի 13-ից 18-ը կկայանա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի ընտրական մրցաշարը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Շվեդիայի, Իսրայելի և Շոտլանդիայի ֆուտզալի հավաքականները:
Հունվարի 3-ից թիմն անցկացնում է մարզումներ, իսկ հավաքի ընթացքում կանցկացնի օրական մեկ մարզում: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Էռնեստ Ակոպով, «Իբերիա սթար» (Վրաստան)
Արտակ Պողոսյան, «Թալգրիգ»
Հակոբ Լոբասյան, ՀՊՏՀ
Արմեն Բաբայան, «Թալգրիգ»
Սարո Գալստյան, «Թալգրիգ»
Սարո Մարդանյան, «Թալգրիգ»
Գրիգոր Կապուկրանյան, «Մռավ»
Հենրիկ Գրիգորյան, «Մռավ»
Անդրանիկ Կարապետյան, ՀՊՏՀ
Գուրգեն Խաչատրյան, ՀՊՏՀ
Արա Մկրտչյան, «Գյումրի»
Սարգիս Նասիբյան, «Yerevan IT»
Տիգրան Գրիգորյան, «Yerevan IT»
Անդրանիկ Սարգսյան, «Yerevan IT»
Դավիթ Սուջյան, «Yerevan IT»