Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Բեն Աբդել Ազիզա Ալ Սաուդի մահվանից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը հռչակվել է աշխարհի ամենատարեց միապետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով euromag-ը, այս տարի ապրիլի 21-ին կլրանա թագուհու 89-ամյակը: Տարեց միապետերի ցանկում են նաեւ Մալազիայի թագավոր Աբդու Խալիմ Մուադզամ Շահն ու Թայլանդի թագավոր Պումիլոն Ադուլյադետը:

 

Թագուհին կարող է ռեկորդ գրանցել նաեւ որպես Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյաց թագուհի: Մինչ այժմ այդ տիտղոսը պատկանում է Վիկտորիա թագուհուն, ով երկիրը ղեկավարել է 63 տարի, 7 ամիս եւ 3 օր' 1837թ. հունիսի 22-ից մինչեւ 1952թ. հունվարի 22-ը: Իր նախատատիկին այս հարցում հաղթելու համար Եղիսաբեթ 2-ը, ով ստանձնել է գահը 1952թ. փետրվարի 6-ին, պետք է գահակալի գոնե մինչեւ այս տարվա սեպտեմբերի 10-ը: