Ռուսաստանի բանկի բարձր հանգուցային դրույքաչափը կարող Է սահմանափակել կապիտալի արտահոսը ՌԴ-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, S&P-ի սուվերեն վարկանիշերի բաժնի ղեկավար Մորից Քրեմերը հայտարարել Է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առջեւ ծառացած են արտասովոր շոկեր, եւ ՌԴ-ի Կենտրոնական բանկի գործողություններն այս իրավիճակում անօգնական չեն թվում: Բացի դրանից, Քրեմերը նշել Է, որ S&P-ն Ռուսաստանում կապիտալի շարժի վերահսկողության սահմանում չի սպասում, սակայն եթե այդ միջոցը կիրառվի, S&P-ն այն կգնահատի որպես դրամական քաղաքականության ճկունության լրացուցիչ նվազում:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Standard and Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարի 26-ին արտարժույթով Ռուսաստանի վարկային ռեյտինգն իջեցրել Է մինչեւ սպեկուլյատիվ մակարդակ՝ BBB-ից մինչեւ BB+: Վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը սահմանվել Է «բացասական»:

 

S&P-ն Ռուսաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը բացատրում Է նրանով, որ երկրի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ճկունությունը դարձել Է ավելի սահմանափակ, ինչպես նաեւ Ռուսաստանի տնտեսական աճի հեռանկարների թուլացմամբ: