Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

 

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է Սերժ Սարգսյանին որոշ հարցեր ուղղել:

 

Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ կեցվածքը և դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին:

 

Լրագրողի դիտարկմանը, թե դուք համարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Իյա՜, իրո՞ք», և ջղաձիգ դեմքին ժպիտ հաղորդելով, նստել է մեքենան և հեռացել:

 

Տեսանյութը՝ ԳԱԼԱTV.am-ի