Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով նախ արմատախիլ արեց կոռուպցիան, իսկ հետո այն վերածեց պետական մենաշնորհի, ասվում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի և փիլիսոփա և գրող Բեռնար Անրի Լևիի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է The New York Times պարբերականում: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն։

 

«Սաակաշվիլին հեղափոխական առաջնորդ էր, ով նախ արմատախիլ արեց կոռուպցիան, սակայն, վերջին հաշվով, վերածեց այն պետական մենաշնորհի»,- գրում են հոդվածի հեղինակները:

 

«Երբ Սաակաշվիլին նախագահ դարձավ, նա անմիջապես ազատվեց իր համար ատելի ճանապարհային ոստիկանության և անցակետերի աշխատակիցներից, ովքեր կաշառք էին վերցնում վարորդներից: Վրաստանի քաղաքացիները հասկացան, որ իրավիճակը փոխվել է դեպի լավը: Ցավոք, Ուկրաինան մինչ օրս չի իրականացրել նման ժողովրդավարական նախագիծ: Սպասվում է կիևյան ոստիկանության վերակազմավորում, սակայն եթե ձեզ վարորդական իրավունք է պետք, ապա ստիպված եք կաշառք վճարել, ինչպես նախկինում»,- ասվում է հոդվածում: