Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված' աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 166 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է ստացել 106-ը, իսկ մյուս հարցերը կատարման ընթացքում են:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և պարբերաբար հանրությանը իրազեկել գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարների մասին:

 

«Քաղաքային տնտեսությանն առնչվող շատ հարցեր մեր համաքաղաքացիները բարձրաձայնում են հենց «Թեժ գծերի» միջոցով: Սա խնդիրների արագ հայտնաբերման և դրանց լուծման արդյունավետ եղանակներից մեկն է, որի ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական: Բացի այդ, սոցիական ցանցերով, ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով պարբերաբար իրազեկեք հանրությանը քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» առկայության մասին՝ տրամադրելով հեռախոսահամարները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է Երևան քաղաքի տարածքում գործող այն զվարճանքի օբյեկտները, որոնց՝ կեսգիշերից հետո գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից ստացվել են դիմում-բողոքներ: Նշվել է նաև, որ ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվության համար քաղաքապետարան դիմած 52 օբյեկտների դիմումներ մերժվել են: