ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հավաստիացնում է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ հետևելու է մայիսի 21-22-ը Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ էլ հնարավորություն կլինի հստակեցնել Արևելյան գործընկերների հետ հարաբերությունների ռազմավարությունը ապագայում խորացնելու հնարավորությունները:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կարևորելով գագաթնաժողովը, Հրիսթեան շեշտեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար շատ կարևոր է, որ հիմնական առաջնայնությունները վերաբերեն ԱլԳ-ին, որը թույլ է տալիս շարժվել ԵՄ ուղղությամբ, սերտացնել կապերը:

 

 

«Դրանց հիմքում ընկած է միասնական և համատեղ նվիրումը միջազգային իրավունքին, արժեքներին, ժողովրդավարությանը, համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին: ԵՄ-ն մեծ հետաքրքությամբ հետևելու է հաջորդ գագաթնաժողովին, որպեսզի նորովի գնահատի և անդրադառնա ԱԼԳ-ին: Միևնույն ժամանակ, կգնահատվեն և կվերանայվեն հարաբերություններն ու կապերի սերտացումը, կպարզվի այդ հարաբերությունների ապագայի հեռանկարը»,- ասաց Տրայան Հրիսթեան' հավելելով, որ Եվրոպական միասնական տնտեսական տարածքի ստեղծումը կարող է Ռիգայի գագաթնաժողովի քննարկման թեմա դառնալ:

 

 

Ռիգայում մայիսին կկայանա ԵՄ ԱլԳ համաժողովը: Նախատեսվում է, որ դրա ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն նոր համաձայնագիր: Մինչ այդ, նախորդ տարվա ընթացքում կողմերն անցկացրել են խորհրդատվական հանդիպումներ' քննարկելով համագործակցության ոլորտներն ու ձևաչափերը: