Ոստիկանության Արաբկիրի բաժնում հունվարի 29-ին' ժամը 13.00-ին, 1980թ. ծնված Էդիկ Ի.-ն hաղորդում է տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով' Երևանի Հ. Քոչարի փողոցում գտնվող ավտոմեքենաների մարտկոցների խանութից գողացել են տարբեր տեսակի 22 մարտկոց' պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել 1983թ. ծնված Արմեն Գ.-ն, 1967թ. ծնված Արմեն Թ.-ն և 1982թ. ծնված Էդգար Ս.-ն: Արմեն Գ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

 

Կատարվում է քննություն: