Վրաստանի նախկին առաջին տիկնոջ՝ Սանդրա Ռուլովսի մասին պատմող "Stand by your President" վավերագրական ֆիլմը, որը նկարահանել Է հոլանդացի ռեժիսոր Ինկա Սմիթը, Նիդեռլանդների Էկրաններ դուրս կգա մարտի 5-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

 

Վավերագրական ֆիլմում ներկայացված Է Սանդրա Ռուլովսի՝ Վրաստանի առաջին տիկնոջ կարգավիճակում գտնվելու վերջին տարին:

 

 

Ֆիլմը հոլանդացի աղջկա եւ նրա արքայազնի՝ ապագայում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ առաջին տիկին Սանդրա Ռուլովսի մասին Է: Կինոնկարում, որը տեւում Է 92 րոպե, ներկայացվում Է հոլանդացի կնոջ՝ որպես առաջին տիկնոջ, ամուսնու, մոր, գործարար կնոջ եւ դստեր՝ Վրաստանում ապրած կյանքը:

 

 

Ռեժիսորի խոսքով՝ այդ ֆիլմում հանդիսատեսը կգտնի այն հարցերի պատասխանը, թե ինչ Է տեղի ունենում, երբ երազանքն ավարտվում Է, երբ նրանք արդեն ուշադրության կենտրոնում չեն, կարոտում Է նա արդյոք առաջվա կյանքին, ինչպիսին Է կյանքը նախկին նախագահի հետ, նույնքան ուժեղ Է արդյոք նրանց սերն այսօր, որն Է նրա նոր նպատակը եւ ինչի մասին Է երազում:

 

 

Ֆիլմի ցուցադրությունը Վրաստանում տեղի Է ունեցել դեկտեմբերին՝ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: