«Յուվենտուսի» հարձակվող Կարլոս Տևեսն Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոմայի» դեմ հանդիպման 64-րդ րոպեին տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել: Սա ֆուտբոլիստի 15-րդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում: Այս գոլի շնորհիվ Տևեսը գլխավորեց A սերիայի ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուների ցանկը: Երկրորդ տեղում 14 գոլով «Ինտերի» ֆուտբոլիստ Մաուրո Իկարդին է, երրորդ տեղը 12-ական գոլով կիսում են Գոնսալո Իգուաինը, Պաուլո Դիբալան և Ժերեմի Մենեզը:

Իր գոլի հետ կապված՝ Տևեսը նշել է.

«Միշտ փորձում եմ կրկնօրինակել Պիրլոյի ոճը, ինձ համար շատ կարևոր է նրան մարզումների ժամանակ հետևելու հնարավորություն ունենալը: Իհարկե, Անդրեան մնում է տուգանային իրացնելու համար մեկ թեկնածուն»,- Տևեսի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: