Ինչպես հայտարարել են Իռլանդական ավիացիոն վարչությունից' ռուսական օդուժի ռմբակոծիչները փոփոխություններ են մտցրել երկրի քաղաքացիական ավիացիայի ժամանակացույցի և երթուղիների մեջ: Այս մասին հայտնել է trud.ru-ն:

 

 

Իռլանդական իշխանությունները մեղադրել են ռուսական օդուժին թռիչքային կանոնների խախտման մեջ: Այդ պատճառով, իբր ստիպված են եղել փոխելու քաղաքացիական ինքնաթիռի թռիչքի երթուղին:

 

 

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Տու-95 ռմբակոծիչները թռել են Իռլանդիայի օդային տարածքում անջատված տրանսպոնդերներով՝ սարքերով, որոնք թույլ են տալիս թռչող սարքերին ճանաչվել ռադարների կողմից:

Դեպքը տեղի է ունեցել դեռևս փետրվարի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: