Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձը մի շարք հարցեր է առաջացնում նախընտրական գործընթացում Հայաստանի իրավապահ համակարգի գործողությունների կապակցությամբ:
Հայաստանի նախագահի թեկնածուն պետք է լինի պաշտպանված, քանի որ բացի զուտ մարդկային տեսանկյունից, նախագահի թեկնածուի պարագայում կա նաեւ ազգային անվտանգության լուրջ խնդիր, որովհետեւ նրա անվտանգությունը նաեւ ընտրական գործընթացի բնականոն խնդիր է առաջացնում, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն առնչվում է պետության կենսագործունեությանը:
Հենց այդ նկատառումներից, ոչ թե ընդամենը քարոզչական նպատակով հերթապահ հայտարարության թելադրանքով պետք է առաջնորդված լիներ ոստիկանությունը, որ քարոզարշավի մեկնարկին հայտարարություն արեց եւ հայտնեց թեկնածուներին անվճար անվտանգության ծառայություն տրամադրելու պատրաստակամություն:
Թեկնածուները իհարկե հրաժարվեցին, բայց այստեղ կան որոշ նրբերանգներ: Թեեւ թեկնածուները հրաժարվել են ոստիկանության ծառայությունից, այդուհանդերձ իրավապահ համակարգի համար խնդիրը կարծես թե չի վերանում՝ ապահովել թեկնածուների անվտանգությունը, այդպիսով նաեւ լուծելով պետական, ազգային անվտանգության խնդիրներ:
Իսկ դա նշանակում է, որ անկախ նրանց ցանկությունից՝ օգտվել պետության տրամադրելիք անվտանգության ծառայությունից, իրավապահ համակարգը պետք է այսպես ասած «ինքնավար» ռեժիմով իրականացներ այդ ծառայությունը:
Այստեղ անշուշտ առաջանում են խնդիրներ այն առումով, որ պարզապես անօրինական է առանց տվյալ անձի համաձայնության նրան հետեւելը, իսկ մարդու անվտանգությունն առանց դրա մշտապես ապահովելը անհնար է:
Միեւնույն ժամանակ, սակայն, սա Հայաստանն է, ու թերեւս որեւէ մեկն անակնկալի չի գա, եթե պարզվի, որ իրավապահները՝ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, լավ էլ հետեւում են հանրային դեմքերին անկախ նրանց ցանկությունից, ընդ որում ոչ միայն նախագահի թեկնածուներին: Ի վերջո, բոլորին հայտնի են ասենք մի քանի գաղտնալսումների պատմությունները: Ընդ որում, այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում: Երեւի թե բոլոր երկրներում էլ, այդ թվում հարուստ ժողովրդավարական եւ սահմանադրական կենսափորձով, հատուկ ծառայությունները եւ իրավապահ համակարգը բախվում են այդ խնդրին՝ արդյունավետ կատարել պետական եւ ազգային անվտանգության իրենց գործառույթները, եւ միեւնույն ժամանակ չշրջանցել օրենքը:
Կասկած չկա, որ հաճախ իրավապահները եւ հատուկ ծառայություններն այդ խնդրին տալիս են ոչ օրինական լուծում, պարզապես այդ ամենն արվում է պրոֆեսիոնալիզմի այնպիսի մակարդակով, որ չլինեն արտահոսքեր եւ չառաջանա հանրային աղմուկ:
Հայաստանում այդ առումով իրավիճակը իրավապահ համակարգերի համար առավել «անբռնազբոս» է, բայց ինչպես երեւում է, արդյունավետությունը դրանից այդքան էլ բարձր չէ:
Վերջին հաշվով, նաեւ իրավապահ համակարգի համար էր պարզ, թե որքան կարեւոր է ներկայիս ընտրական գործընթացը միջադեպերից զերծ պահելը: Եվ հենց դրանով էր նաեւ պայմանավորված ոստիկանության աննախադեպ հայտարարությունը՝ տրամադրել անվտանգության ծառայություն թեկնածուներին: Իսկ դա նշանակում է, որ ոստիկանությունն էլ գիտակցում էր իրավիճակի լրջությունը, քաղաքական զարգացումների մակերեսի խաղաղությունն ու խորքային բավական լուրջ խմորումները: Հետեւաբար զգոնությունը պետք է լիներ բազմապատիկ ավելի:
Իսկ դա՝ նախագահի թեկնածուի կյանքի դեմ ոտնձգությունը, առաջացնում է իրավապահների աշխատանքի արդյունավետության հետ կապված որոշակի հարցեր եւ մտորումներ, առավել եւս, որ Հայաստանի ներքին եւ արտաքին իրավիճակները ընթանում են ոչ թե մարման, այլ էլ ավելի դինամիկ զարգացումների վեկտորով: Իսկ դա նշանակում է, որ այդ առումով ռիսկերը առնվազն չեն նվազում, եթե չխոսենք ավելանալու մասին: Հետեւաբար տեղի ունեցածը եւս մի ծանրակշիռ փաստ է, որը առնվազն լուրջ մտորումների տեղիք է տալիս իրավապահ համակարգերի արդիականացման առումով, որտեղ շեշտը պետք է դրվի ոչ թե քանակական հատկանիշների, այլ պրոֆեսիոնալ որակների վրա:
Իսկ իշխանությունն էլ պետք է դադարեցնի համակարգերի մասնագիտական տոների կապակցությամբ մեդալների, անվանական զենքերով նվիրափոխանակությունների ու գրկախառնությունների խորհրդային ավանդույթը, եւ զբաղվի արդիականացման պակաս պաթետիկ եւ առավել արդյունավետ գործողություններով:
Իրավապահները տապալվեցի՞ն
14:55 - 1.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
02/12/20 18:36
Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա. Վլադիմիր Գասպարյան
27/09/20 13:30
Մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները. մենք միասնական ենք․ Վլադիմիր Գասպարյան
16/05/18 11:45
Մեր պետության 28 տարիների ընթացքում որևէ կուսակցության չեմ պատկանել. Վլադիմիր Գասպարյան
24/04/18 20:24
Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին. Աղվան Հովսեփյան
21/09/17 12:17
Տեսանյութ. «Օրենքով գողերը» իրենց գառի նման խելոք են պահում, չկասկածեք դրանում. Վլադիմիր Գասպարյան
21/06/17 22:08
Մեր շարքերում դավաճաններ չկան. Վլադիմիր Գասպարյան
09/05/17 11:00
«Քաղաքում այնքա՜ն աղբ կա, որ...». Վլադիմիր Գասպարյան
Ամենադիտված
Լրահոս
17:41
Եթե Եկեղեցու կողմից հնչեցվում է մտահոգություն ու քննադատություն՝ այն երբեք չի գալիս խարխլելու պետությանը․ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան
17:20
Քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ քայլ առ քայլ ԼՂ-ում ոչնչացվում է հայկական մշակութային հետքը
15:41
Զարմանալի չէ, որ դեսպանները քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործի առնչությամբ մեր նամակներին չեն արձագանքել. Դավիթ Ֆիդանյան
11:25
«Անդաստիրակ լակոտ», «թուրքը հերդա», «թուրքը մերդա». ոստիկանը վիրավորել է հայկական հողերը թշնամուն չհանձնելու համար պայքարող երիտասարդ աղջկան
10:32
Շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը. Արտակ Զաքարյան
15:30
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
15:13
Ես կայացրել եմ իմ որոշումը, միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան
14:30
Հրապարակն այդքան բազմություն չէր տեսել նույնիսկ 2018-ի ապրիլին և 2021-ի հունիսյան հանրահավաքին. Շարմազանով
14:08
Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
10:18
Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ
20:46
Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ...
16:51
Պետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն Մելիքյան
15:36
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում. Հարութ Սասունյան
13:38
Վահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
12:40
Ռուս զինվորական կետերը դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
11:20
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստվածմեզ հետ է, մեզ՝ ապավեն. Ս...
09:22
«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am
09:10
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում