ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին երեքշաբթի օրը' մարտի 24-ին, այդ պաշտոնում անցկացրել է վերջին ճեպազրույցը' Սպիտակ տանն աշխատանքի անցնելուց առաջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

«Ինձ համար պատիվ և հաճույք էր աշխատել այնպիսի լրագրողների հետ, ինչպիսին դուք եք: Աշխատանքի այդքան երկար ժամանակի ընթացքում մեզ մոտ այստեղ ձևավորվել է քննարկումների իսկական հարթակ, որին կարող էին մասնակցել լրագրողներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլ նաև այլ երկրներից»,- ասել է նա:

 

Լրագրողները շնորհակալություն են հայտնել նրան' «իրենց հարցերին պատասխանելու համար, չնայած խոստովանել են, որ Պետդեպարտամենտի ներկայացուցչի համար «այս ամբողջ ընթացքում իրենց լսելն այնքան էլ հաճելի չէր»: Նրանք նաև Պետդեպի ներկայացուցչին հաջողություններ են մաղթել նոր աշխատավայրում: