Դուբայում նախատեսվում է ստեղծել հատուկ դատարան, որը կզբաղվի զբոսաշրջիկների օրինախախտ գործերով:

Այս մասին հայտնում է Arabian Business-ը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էմիրությունների իշխանությունները տեղեկացնում են, որ օրական բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանում Դուբայ, և նրանք շատ հաճախ փոքր օրինախախտումներ են կատարում: Օրինակ, օգտագործում են ալկոհոլ կամ ղեկին նստում են ալկոհոլ օգտագործած վիճակում:

 

 

Կոնկրետ չի նշվում, թե դատական կառույցը երբ կսկսի գործել, միայն հայտնի է, որ աշխատանքները կսկսվեն 2015թ. ընթացքում:

Աղբյուրի տեղեկացմամբ, դատարանը չի զբաղվի դատական լուրջ գործերով: