sambo.amՍերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից ևս երեքը արժանացան մեդալի.
Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյան /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանն ուժեղագույնն էր:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչեց ՀՀ պետական օրհներգը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների: