Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Հայբիզնեսբանկը», կարևորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտնի հայրերի այցը Հայաստան, նախաձեռնել էր խառը մենամարտերի երեք վարկածներով աշխարհի չեմպիոն Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) այցը Երևան, որի կապակցությամբ էլ բանկի աշխատակիցները ս.թ. ապրիլի 23-ի գիշերը հանդիսավոր կերպով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Գեղարդին և նրա եղբորը՝ Գևիկ Մուսասիին:

 

Գեղարդը երկար տարիներ է համագործակցում է «Հայբիզնեսբանկի» հետ՝ օգտվելով հայաստանյան առաջատար Բանկի կողմից մատուցվող ժամանակակից ծառայություններից:

 

«Հայբիզնեսբանկն» իր Գլխամասային գրասենյակի նիստերի դահլիճում կազմակերպեց Մովսեսյան եղբայրների հանդիպումը լրագրողների հետ, ովքեր հետաքրքրված էին չեմպիոնի գալուստով և անելիքներով: Հարցուպատասխանի ընթացքում Գեղարդ Մուսասին կիսվեց իր դրական զգացողություններով, որոնք կապված էին Հայաստան գալու հետ, ներկայացրեց այցի բուն նպատակը՝ կապված Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և իր դերակատարության հետ, ինչպես նաև խոսեց առաջիկա մենամարտերի մասին՝ գնահատելով սեփական և հակառակորդի հնարավորությունները:

 

Երևանում լինելու ընթացքում Մուսասի եղբայրները «Հայբիզնեսբանկի» աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին հուշահամալիրի տարածքում և ծանոթացան խորհրդանշական կառույցների պատմությանը:

 

Նպատակային այցից տպավորված և ոգեշնչված՝ ապրիլի 25-ին աշխարհահռչակ խառնամարտիկը մեկնեց Ամստերդամ պատրաստվելու սպասվող մենամարտին:

 

Հիշեցնենք, որ ներկայում Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում և ըստ վերջինիս պաշտոնական ցուցակավորումների՝ միջինքաշային կարգի վարկանշային աղյուսակում 7-րդն է։