ՀՀ ԱՆ քրեկատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ջանքերով «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը «Լույս՝ հայի աչքերին» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տեսողության խնդիր ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց ենթա րկել է ակնաբուժական հետազոտության: 

 

 

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱՆ ՔԿՎ ՍՀԻԱ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռ. Ալավերդյանը և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ս. Պետրոսյանը տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող 40 դատապարտյալների և կալանավորված անձանց հանձնեցին վերոնշյալ հիմնադրամի կողմից տրամադրված օպտիկական ակնոցներ: