«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանը իրականացրեց տարհանման խաղարկման սցենար. Հանրապետության հրապարակ էր բերվել 34 ավտոբուս:

««Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը»,- այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ և «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևան քաղաքի տարհանման հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը:

 

Հանձնարարականի կատարման մասին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղում զանգահարեց և զեկուցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

 

Իր հերթին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը նկատեց, որ բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսների անվտանգությունը ապահվելու համար համապատասխան ներածական էր ստացել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը. այդ հանձնարականը նույնպես լիարժեք կատարվել է:

 

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շտաբի անդամ և ՀՀ զինված ուժերի ռազմական պլանավորման վարչության պետ Գենադի Տավարածյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս տարհանման խաղարկման սցենարի գլխավոր նպատակն էր ստուգել Երևանի քաղաքապետարանի պատրաստականությունը' անհրաժեշտության դեպքում ազգաբնակչության տարհանման համար անհրաժեշտ քանակի և նշված ժամկետում ավտոբուսներ ապահովելու կարողությունը. Երևանի քաղաքապետարանը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,-ընդգծեց նա: