Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ, գրում է APA-ն։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովը ներկայացրել է նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խնդիրների նկատմամբ Բաքվի մոտեցումների մասին։ Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։