Վրաստանի մայրաքաղաքն առաջիկա հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 17-18-ին, նշում Է Քաղաքի օրը՝ Թբիլիսոբան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը:

 

 

Տոնը հագեցած կլինի թեմատիկ մշակութային-ժամանցային տարբեր միջոցառումներով: Թբիլիսիի բնակիչներին ու հյուրերին սպասում են մշակութային եւ խոհարարական փառատոներ, համերգներ, մարզական մրցաշարեր եւ ծրագիր՝ երեխաների համար:

 

 

Այս տարի Թբիլիսոբան տոնվում Է 36-րդ անգամ: Առաջին անգամ քաղաքի տոնը նշվել Է 1979 թվականի հոկտեմբերին:

 

 

Տոնի հյուրերը կկարողանան ճաշակել վրացական գինի, մեղր, թեյ, մրգեր, ինչպես նաեւ կկարողանան ձեռք բերել ժողովրդական արհեստագործության իրեր եւ վրացի հեղինակների գեղարվեստական ստեղծագործություններ:

 

 

Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումները կանցկացվեն Թբիլիսիի կենտրոնում, Ռիկե զբոսայգում, Աբանոտուբանիում եւ Շարդենում, որտեղ կարելի կլինի տեսնել ազգագրական ներկայացումներ, թատերական բեմադրություններ, լսել Էթնո-ջազ եւ ազգային երաժշտական խմբերի կատարումները եւ այլն:

 

 

Վարդերի զբոսայգում, որտեղ նույնպես տոնելու են Թբիլիսոբան, կկայանա Gift Արվեստների միջազգային փառատոնի բացման արարողությունը:

 

 

Թբիլիսոբայի շրջանակներում հոկտեմբերի 16-ին տեղի կունենա շրջակա միջավայրի պաշտպանության ռազմավարության շնորհանդեսը եւ «Պատվավոր թբիլիսցու» պարգեւատրումը:

 

 

Միջոցառումը կավարտվի Գորգասալի հրապարակում կայանալիք «Երգեր Թբիլիսիի մասին» գալա-համերգով: Այս տարի Քաղաքի օրվա ծրագիրը կազմվել Է «Իմ Թբիլիսոբան» մրցույթի հաղթողների հայեցակարգերի հիման վրա: