Ինչպես արդեն հայտնի է, այս օրերին կոալիցիա կազմելու վերաբերյալ լայն քննարկումներ են ընթանում: Նախագահական նստավայրում այնքան շատ է ներսուդուրսը, որ քիչ է մնում հերթ գոյանա:

 

Ըստ ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրների՝ երեկ երեկոյան Բաղրամյան 26-ում է եղել Նաիրա Զոհրաբյանը: Ի դեպ, ընդդիմադիր տիկինը միայնակ չի եղել. հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը:

 

Ասում են՝ հանդիպումից հետո Նաիրա Զոհրաբյանը վերջ է դրել ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու խոսակցություններին, դա տիկին Զոհրաբյանի սրտով չէ, բայց, թերևս, միայն նրա:

 

ԲՀԿ-ի՝ հատկապես գործարար խավը կոալիցիային կողմ է երկու ձեռքով, իսկ որ ամենակարևորն է՝ կոալիցիայի գաղափարը դուր է գալիս նաև պատգամավոր Վահան Բաբայանին: Վերջին շրջանում նրան դադարել է բավարարել պատգամավորական գործունեությունը, և Բաբայանը ցանկություն ունի լծվելու պետականաշինության գործին՝ արդեն նախարարական պորտֆելով:

 

Ինչևէ, հետաքրքիր դասավորում կլինի, օրինակ, Առաքել Մովսիսյանին (Շմայս) ՄԻՊ-ի պաշտոնում նշանակելը, իսկ Վահան Բաբայանին էլ՝ արտաքին գործերի նախարար, հո դե՞մ չեք: