Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Պորտուի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ սա շատ կարևոր հաղթանակ է:

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ կարևոր հաղթանակ՝ Եվրոպայի լիգայում: Հպարտանում եմ մեր թիմով»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այս խաղում կատարել է երկու գոլային փոխացումները: