Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը Դիարբեքիրում, որտեղ մարտեր են ընթանում քուրդ աշխարհազորայինների դեմ, իսկ նախօրեին հարձակում է իրականացվել ռազմական ավտոշարասյան վրա, ուղերձ են թողել ռուսների համար: Տան պատին արված գրության մեջ նրանք ընդգծել են, որ պայքարում են իրենց նախագահի ղեկավարության ներքո. փոխանցում է LifeNews-ը:

 

 

«Ռուսներ՝ դուք ձեռքի հակատանկային նռնականետ ունեք, իսկ մենք՝ ՌԹԷ-ն»,- ասված է գրառման մեջ:

 

 

ՌԹԷ-ն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան սկզբնատառերն են:

 

 

Սա առաջին դեպքը չէ, որ թուրք հատուկ ջոկատայինները նման հաղորդագրություններ են թողնում: Նախկինում զինվորները լուսանկար էին հրապարակել՝ պատին արված մի գրությամբ, որում սեր են խոստովանում երկրի ղեկավարին: