Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ թիմակից Նեյմարը երբեք չի տեղափոխվի իրենց սկզբունքային մրցակցի թիմ՝ «Ռեալ»:

«Գրազ կգամ, ձեռքս կտրեք. Նեյմարը երբեք չի տեղափոխվի «Ռեալ»: Նրան շատ է դուր գալիս «Բարսելոնան», նա սիրահարված է մեր ակումբին: Կարծում եմ՝ Նեյմարը դեռ երկար տարիներ կխաղա «Բարսելոնայում»»,- Պիկեի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը կատալոնյան թիմի հետ մինչև 2021թ., սակայն ակումբը պաշտոնապես դեռ չի հայտարարել այդ մասին: