Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահան Բաբայանը հաստատեց մամուլում տարածված տեղեկությունները, որ ինքը որոշել է դուրս գալ կուսակցությունից: «Ես, իհարկե, այս պահին դեռ հայտարարությամբ հանդես չեմ եկել : Երբ հայտարարությունը լինի, մամուլն այդ մասին կիմանա: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ մենք ունենք տարբեր տեսակետներ կուսակցության ղեկավարի հետ, և ես, այո, որոշում եմ կայացրել դուրս գալ կուսակցությունից»,- նշեց պատգամավորը:

 

 

Նա հավելեց, որ հիմա այդ որոշումը քննարկում է իր համակիրների, գործընկերների և ընտրողների հետ: «Այդ քննարկումներից հետո ես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ»,- եզրափակեց Վահան Բաբայանը:

 

 

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մարտի 9-ին հայտարարելու է ԲՀԿ-ն լքելու մասին: Խոսակցություններ են շրջանառվում, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով համաձայն չէ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականության հետ, համակիրներ է փնտրում, որոնց հետ միասին լքելու է կուսակցությունը: