Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի և վարչապետի պաշտոնից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա հակասությունների մասին։

 

Իր ելույթում Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու, իրեն ընտրելու համար։ Համատեղ աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև կառավարության անդամներին ու ԱԶԿ-ի խորհրդարանական խմբակցությանը։