Հայասանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստա նի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: