ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խոհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է CNN-ը:

«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել է Քոնվեյը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ Թրամփին դուր է գալիս նախագահի հետ խոսելը, չնայած տարբեր տեսակետներին: «Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարակարծիք են, դա չի փոխվի»,- հավելել է Թրամփի օգնականուհին: