Գևորգ Սարգսյանի (մականունը՝ ջունգլ) կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 28.11.2016թ. որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

 

Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարտան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Գևորգ Սարգսյանն, առերևույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 02.12.2016թ. միջնորդություն է ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

 

Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում: